28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախկին վարչապետը քննադատեց նախագահի ելույթի տնտեսական մասը

ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննադատել է ՀՀԿ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածը:

“ Ելույթում արտահայտված փաստերը բացարձակապես չէին համապատասխանում իրականությանը”,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Նա հավելել է, որ ելույթի քաղաքական մասը չի մեկնաբանի, որովհետեւ այն ուղղված էր կուսակցությանը:

Դիտարկմանը, թե տնտեսության ներկա վիճակի համեմատությունը նախորդող ժամանակահատվածի հետ ուղղված էր ՀՀ երկրորդ նախագահին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. “Ես Քոչարյանի երկրպագուն չեմ, բացասական է վերաբերմունքս, չեմ ընդունում, որ նա կենդանի եւ ազատ ման է գալիս այդքան արածներից հետո, բայց ինձ չի վերաբերվում, որ Սերժ Սարգսյանն ուզում է լուծել Քոչարյանի հարցը, ես չպետք է այդ ինտրիգի մեջ մտնեմ, ինձ վերաբերվում է Սերժ Սարգսյանի ելույթը, որը լավ ելույթ չէ: Կապ չունի կառավարությունն է գրել, թե ոչ:

ՀԱԿ տնտեսագետը ասաց, թե ՀՀ նախագահի ելույթում նշվում է, որ Հայաստանում  տնտեսական աճ կա, բայց, նրա դիտարկմամբ, երկրում աճ չկա: “Ես տնտեսագետ եմ, համաշխարհային ճանաչման, տարբերենք հարաբերական եւ բացարձակ բյուջեները”,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը ու հավելեց, թե այս տարի բյուջեն չի աճել: “ Բյուջեն մարդու աշխատավարձն է: Եթե ձեր աշխատավարձը 100 դոլար է, աշխատավարձը բարձրացել է 150 դոլարի,160-ի գնաճ է եղել, բա ձեր աշխատավարձը բարձրացավ”:

Նա ասաց, որ Հայաստանին հարկավոր է ՀՆԱ տարեկան 7,5 տոկոսանոց մաքուր աճ, որ մարդիկ երկիրը չլքեն: ՀՀ նախկին վարչապետը հայտարարեց նաեւ, որ Հայաստանում ավանդների իրական աճ չկա.”Աշխատավարձները փոխանցվում են բանկերի միջոցով, գնում է տնտեսության բանկայնացում”: Նրա խոսքով, ԿԲ նախագահը, որը “գյուղմեխանիկ” է, երբեք չի դառնա տնտեսագետ:

ՀԱԿ տնտեսագետի հաշվարկներով` միջին գնաճը Հայաստանում 7,7 տոկոս է կազմում: Ինչ վերաբերվում է այս տարվա գնաճային կանխատեսումներին, Հրանտ Բագրատյանն ասաց.”Էս տարի մենք գնաճային մեծ պրոբլեմ չենք ունենա աշխարհում էլ, Հայաստանում էլ, այս տարի եւ բյսւջեն, եւ ինֆլյացիան կկատարեն, բայց աշխատավարձի բարձրացում չի լինի, մի 3-4, 5 տոկոս ավելի վատ կապրենք”:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իշխանությունները բնակչության կենսամակարդակի աճ ապահովելու պատրաստ չեն: “Դա կարող է լինել միայն դեմոկրատիզացիայի ժամանակ: Դեմոկրատիզացիայի իշխանությունները պատրաստ չեն որովհետեւ դա բերելու է անկախ մարդու, ազատ քաղաքացու”,-եզրափակեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ