14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Հայաստան’ հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աբովյանի ծննդատունը

‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների հովանավորությամբ, մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Ծրագրի շրջանակներում հիմնովին կվերանորոգվի հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված ծնարանային-հետծննդյան բաժանմունքը: Հիշեցնենք, որ 2010 թվականին բարերար ընտանիքի աջակցությամբ արդեն բարեկարգվել է ծնարանային-վիրահատական բաժանմունքը, եւ ներկայումս իրականացվող աշխատանքների ավարտին հիվանդանոցի ծնարանային հատվածում հիվանդները կսպասարկվեն արդիական պայմաններում:

Եռահարկ բուժհաստատությունը 1986 թվականից սպասարկում է Աբովյան քաղաքի ու մերձակա 20 գյուղական համայնքների բնակիչներին: ‘2011թ-ին  հիվանդանոցում ընդունել ենք շուրջ 1250 ծնունդ: Կանանց կոնսուլտացիայում  սպասարկվել են շուրջ 1320 հղի կին, իսկ ծննդատանը` 17 376 ամբուլատոր եւ  2583 ստացիոնար հիվանդ: Մեզ մոտ են գալիս նաեւ մարզի հեռավոր բնակավայրերից: Մասնագետների նկատմամբ վստահությանը գումարվում է նաեւ պայմանների բարվոք լինելու փաստը’, – իր նկատառումներն է հաղորդում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանը:

Ընթացքում են քանդման աշխատանքները: Ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական համակարգերը, ինչպես նաեւ հատակը, դռներն ու  լուսամուտները կփոխարինվեն նորերով: Սանհանգույցները կվերակառուցվեն եւ կհամապատասխանեցվեն ներկա պահանջներին: Կտեղադրվեն հակահրդեհային եւ օդափոխության համակարգեր:

‘Տեղամասերում ծննդատան բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում բարելավվել է 30-60 տարեկան տարիքային խմբի կանանց հաճախումները հիվանդանոց: Նրանց համար անվճար իրականացվում են անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, այդ թվում` գերձայնային հետազոտություն, կրծքագեղձերի զննում: Նորագոյացությունների առաջացման վտանգի հայտնաբերման դեպքում  հիվանդն անցնում է բուժման կուրսեր, որոնց շնորհիվ հիմնականում կանխվում է անցանկալի հիվանդությունների հետագա զարգացումը: Սա մեզ համար մեծ ձեռքբերում է’,- հավելում է տիկին Մադոյանը:

‘Մենք բարձր ենք գնահատում հիվանդանոցի նկատմամբ այս հետեւողական հոգատարությունը եւ մեր շահառուների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Սիրինյանին եւ Նիկողոսյանների ընտանիքին’,-  ասում է ‘Հայաստան’ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ