24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ժամանակն է` լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հարցազրույց է տվել ադրբեջանական “АПА” գործակալությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Վեսթերվելլեն նշել է, որ ժամանակն է` լուծել այդ խնդիրը, որպեսզի այն այլեւս չխոչընդոտի տարածաշրջանի  զարգացմանը եւ խաղաղությանը: Նա իր երկրի վստահությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում մեծ դեր ունենալու հարցում, նշելով, որ Գերմանիան եւս մեծ դեր է խաղացել ղարաբաղյան հակամարտության հարցում Եվրամիության ներգրավվածության գործում: Վեսթերվելլեի կարծիքով` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատը լավ հիմք է խնդրի լուծման համար:

Ինչ վերաբերում է Բաքվում կայանլիք “Եվրատեսիլ” երգի մրցույթին, նախարարն այս հարցում խորհուրդ է տվել Ադրբեջանին մրցույթի միջոցով ցույց տալ` որքան է վերջինս ցանկանում մոտ լինել Եվրոպային եւ կիսել եվրոպական արժեքները  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարարը մարտի 16-ին կայցելի նաեւ Հայաստան` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ