15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ցուցակն ու առաջնորդի “ռեւերանսները” փչացնում են հարաբերությունները

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի կարողանում կազմել ՀԱԿ համամասնական ցուցակի լավագույն տասնյակը: Բնականաբար,  ցուցակը գլխավորում է ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդում` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է, 3-րդում “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

4-րդը ՀՀՇ  նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ է ընտրություն կատարում: Չնայած, 6-րդ տեղի համար արդեն շոշափվում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի անունը, բայց չի բացառվում, որ նրան փոխարինի “Հայաստան” համահայկական  հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանը:

Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Շահնազարյանը դեռ անհամբեր սպասում են առաջնորդի “մեսիջին”: Չի բացառվում, որ ցուցակը պատրաստ լինելուց հետո նրանք էլ հայտարարություն անեն եւ հրաժարվեն: Ցուցակից նաեւ դժգոհ են “Ժողովրդավարական Հայաստան” կուսակցության անդամները, որոնք առաջարկում են կուսկացության առաջնորդ Պետրոս Մակեյանին ընդգրկել անցողիկ տեղերում:

Ի դեպ, ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները պատմում են, որ փչացել են ՀԱԿ առաջնորդի եւ Դավիթ Շահնազարյանի հարաբերությունները: Նրանց միջեւ “սեւ կատու” է անցել այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանը “ռեւերանսներ” արեց ԲՀԿ առաջնորդին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ