09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրանը պատերազմից խուսափելու վերջին հնարավորություն կունենա ապրիլին

Իրանը վերջին անգամ հնարավորություն կունենա խուսափել պատերազմից ապրիլին կայանալիք 6 միջազգային միջնորդների հանդիպման ժամանակ, տեղեկացնում է “Коммерсант”-ը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը խնդրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս մասին փոխանցել իրանական կողմին: Քլինթոնի եւ Լավրովի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 12-ին Նյու Յորքում:

Իսկ ահա Ռուսաստանի ԱԳՆ-ում ապրիլյան հանդիպումը չեն համարում որպես վերջին հնարավորություն Իրանի համար: Սակայն դեռեւս պարզ չէ, թե որտեղ տեղի կունենա միջազգային վեցնյակի  վերոնշյալ հանդիպումը, որի մեջ մտնում են Ռուսաստանը,Մեծ Բրիտանիան, Չինաստանը,  Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

ԱՄՆ նախագահը դեռեւս պնդում է, որ Իրանի նկատմամբ պետք է կիրառվեն բացառապես դիվանագիտական պատժամիջոցներ: Սակայն Իսրայելը պատրաստ է պատերազմ սկսել, իսկ կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ