25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թամամյանի գործով դատարանը չհասցրեց լսել վկաներին

 Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը: Նախորդ նիստում Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ալվանդյանի ծառայություններից  եւ խնդրում է, որ իր պաշտպանությունն իրականացնի փաստաբան Հայկ Ալումյանը:

Սակայն այսօր ամբասատանյալը իր նախկին պաշտպանի`  Արայիկ Ալվանդյանի հետ էր:  Ալվանդյանն էլ միջնորդեց, որ  դատական նիստը մեկ աշխատանքային օրով հետաձգվի, քանի որ իր պաշտպանյալի   հետ անհրաժեշտ է “ դիրքորոշման հետ կապված ճշտումներ անել”:

Դատարանը պիտի լսեր վկաներին, բայց չհասցրեց: Դատավոր Արշակ Վարդանյանը քննարկելով է միջնորդությունը` նիստը հետաձգեց մինչեւ  մարտի 15-ին, ժամը 15.30-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ