08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2012

Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին

Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի` այսօր արած այն հայտարարությանը, համաձայն որի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, միանգամայն տրամաբանական է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. “Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը […]

Նախկին դատավորին փաստաբանի կարգավիճակում չե՞ն վստահում

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Լեւիկ Պողոսյանը ստացել է փաստաբանի  արտոնագիր եւ այսուհետ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի  հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով:  Իսկ Լ. […]

՛՛Բեյոնսեի քաղաքականացումը՛՛. դասընթաց ուսանողների համար

Նյու Ջերսիի համալսարանն առաջարկել է իր ուսանողներին երգչուհի Բեյոնսեի ստեղծագործական կյանքի եւ  քաղաքական ու մշակութային կյանքի վրա նրա  ունեցած ազդեցության վերաբերյալ դասընթաց կազմակերպել: Այն ներկայացվել է գենդերային  ուսումնասիրությունների  ամբիոնում: “Բեյոնսեի քաղաքականացումը” դասընթացի շրջանակներում ուսանողները ուումնասիրում են երգչուհու տեսահոլովակները, ծանոթանում են նրա երգերի տեքստերի հետ եւ գնահատում են ԱՄՆ-ի սեքսուալ, ռասայական եւ սեռային քաղաքականության վրա նրա […]

Չինաստանից ներկրված 249 ավտոբուսները Երևանում են

Այսօր քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով Շենգավիթ վարչական շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է և ապահովվել […]

Բնապահպանության նախարարը` Թեղուտի մասին /վիդեո/

Հայաստանում պահպանվող տարածքների քանակությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` պահպանվող տարածքները մեր երկրում 12 տոկոս են կազմում: Արամ Հարությունյանը նշել է, որ 2011 թվականին ապօրինի 3 հազար ծառ է հատվել, ինչի հետ կապված` նախարարությունը դիմել է իրավասու մարմիններին: Լրագրողների խնդրանքով նախարարն […]

‘’Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունը սկսում է իր տարածքից’’. Տարոն Մարգարյան

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ  անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և […]

Իրանը սանկցիաներին սանկցիաներով է պատասխանում

Իրանի նավթի նախարար Ռուստամ Քաշեմին հայտարարել է, որ իրենց դեմ ուղղված սանկցիաներին իրենք էլ սանկցիաներով կպատասխանեն, հայտնում է “Reuters”-ը: Իրանն արդեն սահմանփակել է նավթի մատակարարումն այն երկրներ, որոնք տնտեսական սանկցիաներով սպառնացել են իսլամական հանրապետությանը: Նախարարը նշել է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը Իրանի տնտեսությանը մեծ վնասներ չի հասցնի: “Մենք ունենք մեր շուկան, եթե նույնիսկ դադարեցնենք […]

ՀՀԿ-ում անդամագրության կարգը կատարվում է օրենքով սահմանված կարգով. Արտակ Զաքարյան

‘Խորհրդարանը ծեր կամ երիտասարդ չի լինում, խորհրդարանը օրենսդիր մարմին է, որն ամբողջ հասարակության շահերը պիտի արտահայտի, և հստակ ապացույցներ չկան` ծեր խորհրդարանն է լավ, թե երիտասարդը, անփորձը թե փորձառուն’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով խորհրդարանը երիտասարդ կադրերով համալրելու մասին շրջանառվող լուրերը: Նրա խոսքով` գոյություն ունի սերնդափոխության խնդիր, որը հաջողությամբ իրականացվում […]

Ամենօրյա հսկողություն` հանրակրթական դպրոցների ճաշարաններում

‘Վարչական շրջանների և համապատասխան կառույցների հետ մենք պետք է շարունակենք աշխատանքը դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառների ուսումնասիրման նպատակով,  եւ հնարավորինս աջակցենք այդ ընտանիքներին’,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը : Հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի