23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում անդամագրության կարգը կատարվում է օրենքով սահմանված կարգով. Արտակ Զաքարյան

‘Խորհրդարանը ծեր կամ երիտասարդ չի լինում, խորհրդարանը օրենսդիր մարմին է, որն ամբողջ հասարակության շահերը պիտի արտահայտի, և հստակ ապացույցներ չկան` ծեր խորհրդարանն է լավ, թե երիտասարդը, անփորձը թե փորձառուն’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով խորհրդարանը երիտասարդ կադրերով համալրելու մասին շրջանառվող լուրերը:

Նրա խոսքով` գոյություն ունի սերնդափոխության խնդիր, որը հաջողությամբ իրականացվում է, սակայն  դա ինչ-որ մեկի հաշվին չէ կատարվում:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր որոշ բուժհաստատություններ ‘հանրապետականացվում’ են, Արտակ Զաքարյանը հերքեց այդ լուրերը, քանի որ, ըստ պատգամավորի, ոչ մեկն էլ ‘չի հանրապետականացվել’, չնայած որ ՀՀԿ-ն տարեցտարի ընդլայնում է իր կազմը:

‘Այնպիսի լուրջ եւ պատասխանատու կուսակցություն, ինչպիսին Հանրապետականն է, չէր կարող իր ուսերին ‘ավելորդ բեռ’ վերցնել: Չեմ կարծում, թե անդամագրելու հետևից ընկած կուսակցությունները հաջողություններ կարձանագրեն’,- ասաց ՀՀԿ պատգամավորը` հավելելով, որ ՀՀԿ-ն, ճիշտ է, զանգվածային կուսակցություն է, սակայն անդամագրելը կատարվել է բացառապես օրենքով սահմանված կարգով:

‘Ինչու Հանրապետական կուսակցությունը չի շտապում ուրվագծել իր անելիքները’ հարցին Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց. ‘Հանրապետականը չի շտապում, քանի որ իրադրության տերն է և շարունակում է քաղաքական իշխանություն իրականացնել: Հանրապետականում ամեն ինչ բնականոն  հունով է ընթանում, կգա ժամանակը, եւ օրենքով սահմանված կարգով պատրաստ կլինենք գործել նախընտրական շտաբով’’,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ