Փլվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց հետեւյալ հայտարարությունը. ՙՑավով տեղեկացանք, որ հունվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր […]