09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարիխուանան ավելի անվնաս է, քան ծխախոտը

Եթե մարդիկ երբեմն են ծխում մարիխուանա, դա նրանց թոքերի աշխատանքի վրա շարունակական բացասական ազդեցություն չի ունենում, հայտնում են Ալաբամայի եւ Կալիֆոռնիայի համալսարանների աշխատակիցները: Նրանք այս եզրակացությանն են եկել` գնահատելով մարիխուանա ծխող եւ ծխախոտ ծխող 5 հազար մարդկանց վիճակը, հայտնում է “ABC News”-ը:

Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերը եւ այն, թե որքան արագ են նրանք լցվում ծխով: 20 տարիների ընթացքում հետազոտությունը կրկնվել է մի քանի անգամ: Պարզվել է, որ սովորական ծխողների վիճակը վատթարացել է, իսկ նրանցը, ովքեր մարիխուանա են օգտագործել` ոչ (միակ բացառություը եղել են այն մարդիկ, ովքեր թմրանյութն օգտագործել են մեծ ծավալներով):

Այս ամենից ելնելով` բժիշկ Ստեֆան Կերտեզը հաստատում է. մարիխուանայի չափավոր օգտագործումն ընդհանուր առմամբ անվնաս է: Հարկ է նշել, որ հետազոտության մասնակիցները մարիխուանա են ծխել ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխողները ծխախոտի մասին հիշել են օրական 8 անգամ:

Գիտնականները նաեւ պարզել են. սովորաբար չափահաս տղամարդը  վայրկյանի ընթացքում շնչում է 4 լիտր օդ: Իսկ մարիխուանա երբեմն ծխող մարդիկ` 4 լիտր եւ հավելյալ 50 միլիլիտր: Այսինքն, թոքերի աշխատանքը լավանում է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ