Գնաճ շաքարավազի, գնանկում` մրգի շուկաներում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի միջին գնաճը կազմել է 4.7%: Մասնավորապես, պարենային ապրանքների գնաճը կազմել է 6.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 4.3%, իսկ ծառայություններինը` 2.9%: Ըստ ոլորտի պատասխանատուի, նախորդ տարի ամենաբարձր գնաճը գրանցվել է շաքարավազի շուկայում: Այն կազմել է 18.9 […]