09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրանցի ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին

Թեհրանի հյուսիսում սպանվել է Թեհրանի տեխնիկական համալսարանի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանին: Այս մասին հայտնել է իրանական “Fars” ինֆորմացիոն գործակալությունը: Նա մահացել է պայթյունի արդյունքում, որի պատճառն անհայտ տղամարդու կողմից նրա մեքենայի տակ դրված ականն է եղել:Ահաբեկչության արդյունքում տուժել է եւս 2 մարդ, որոնք գտնվել են մոտակայքում:

“Fars” ինֆորմացիոն գործակալության տվյալներով` Թեհրանի փոխնահանգապետն ահաբեկչության մեջ մեղադրել է Իսրայելին` նշելով, որ այն զինված պայքարի է դրդում եւ փորձում է խափանել մարտին կայանալիք Իրանի պառլամենտական ընտրությունները:

32-ամյա Ռոշանը մասնագիտանում էր նավթային արտադրության մեջ եւ ղեկավարում էր Նաթանզում գտնվող միջուկային կենտրոնը, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գործարանը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել  մեկ այլ միջուկային ֆիզիկոսի` Մաջիդ Շահրիարի սպանության երկրորդ տարելիցի օրը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ