Լեռնային Ղարաբաղը դուրս է հանվել է լավագույն վայրերի ցուցակից
ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիները հրատապ գործողություններ են ձեռնարկել “ABC News” հեռուստաալիքի նոր աշխատակից, էթնիկ հայուհի Օլիվիա Քաթրանջյանի հանդեպ, որը “ABC News”-ի ճամփորդության բաժնում գրել է մի հոդված` աշխարհի 7 ամենաինքնատիպ վայրերի մասին, որոնց թվում խորհուրդ է տվել ամերիկացիներին այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ: Քաթրաջյանն իր հոդվածում նշել է, որ Ղարաբաղն այպիսի մի վայր է, որտեղ կարող ես վայելել ոչ միայն բնությունը, համեղ ուտելիքները, այլ նաեւ արժանանալ ջերմ հյուրընկալության:
“Եթե դուք տեղացիների մոտ եք մնում, չզարմանաք, երբ առավոտյան` նախաճաշի հետ ձեզ տանը պատրաստված թթի օղի բերեն”,-գրել է լրագրողը: Սակայն հունվարի 10-ին ադրբեջանական սփյուռքի հորդորներով, որոնք հայտնել են, թե Ղարաբաղը պատերազմական գոտի է եւ Ադրբեջանի անբաժանելի մասը, “ABC News” հեռուստաալիքը հանել է այն ինքնատիպ վայրերի շարքից, եւ այժմ հոդվածը կոչվում է “6 լավագույն վայրերը, ուր արժե մեկնել 2012-ին”: Նրանք, ովքեր արդեն հասցրել էին կարդալ հոդվածը, սկսել են մեղադրել հեռուստաալիքին նմանատիպ ճնշման ենթարկվելու համար: