09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 3, 2012

Արտառոց ոչինչ չկա. ոստիկանները վերահսկում են

Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնից Henaran.am-ի հարցին ի պատասխան` հերքեցին տարածված այն լուրերը, թե ոստիկանությունը փնտրում է դասալիքի կամ կալանավորի: “Նման բան չկա, ոստիկանությունը աշխատում է ուժեղացված ռեժիմով, եւ հանրապետության ողջ տարածքում հսկողություն է իրականացվում` անվտանգության նպատակով”,-ասացին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Ինչ վերաբերում է այս օրերի օպերատիվ իրավիճակին, ապա դրա մասին տեղեկատվությունը տեղադրվում է ոստիկանության պաշտոնական կայքում […]

Նոր Չե Գեւարա՞ ԱՊՀ-ում

Մոտ օրերս, Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Մոսկվայում հիմնվելու է մի նոր երիտասարդական շարժում: Այն կոչվելու  է Ինտերնացիոնալ, եւ շարժումը ղեկավարելու է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Վերջինս այս օրերին Մոսկվայում է զարմացավ հարցից: “Ինչ մտածում եմ, անմիջապես հասնում է լրագրողներիդ”,-ասաց նա`հաստատելով, որ ունի նման նպատակ: “Նոր շարժումը  կոչ է անելու  ԱՊՀ երկրների երիտասարդներին`տեր կանգնել պատմական […]

Ախ բանան, բանան…

Ամեն տարի Ամանորի նախօրեին մի որեւէ սննդատեսակ դառնում է դեֆիցիտային, ու որպես հետեւանք` մի քանի անգամ գինն է բարձրանում: Անցյալ տարի դա ձուն էր, սակայն այս տարի ձվի հետ ամեն ինչ կարգին էր (մի փոքր թանկացումը չհաշված): Սակայն անակնկալ մատուցեց բանանը: Դեկտեմբերի 31-ին բանանի 1 կգ-ը վաճառվում էր արդեն 3 հազ. դրամով, սակայն նույնիսկ այդ […]

Աշխարհը 2012թ-ին չի կործանվի

NASA–ի փորձագետ Դոն Յոմանսի խոսքով, 2012թ-ի դեկտեմբերի 21-ին պետք է հանգիստ քնել, աշխարհի վերջը չի լինելու: 2012–ի դեկտեմբերի 21-ին արտառոց որեւէ բան չի լինի: Այդ օրը, ինչպես ամեն տարի, կլինի տարվա ամենաերկար գիշերը: Դոն Յոմանսն ու ՆԱՍԱ–ի մյուս փորձագետներն առաջիկայում հրապարակելու են իրենց “պնդումները”: Յոմանսը նաեւ մեղադրել է գիտնականներին`  աշխարհի վերջի վերաբերյալ չնվազող աղմուկի հարցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված