26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ախ բանան, բանան…

Ամեն տարի Ամանորի նախօրեին մի որեւէ սննդատեսակ դառնում է դեֆիցիտային, ու որպես հետեւանք` մի քանի անգամ գինն է բարձրանում: Անցյալ տարի դա ձուն էր, սակայն այս տարի ձվի հետ ամեն ինչ կարգին էր (մի փոքր թանկացումը չհաշված): Սակայն անակնկալ մատուցեց բանանը: Դեկտեմբերի 31-ին բանանի 1 կգ-ը վաճառվում էր արդեն 3 հազ. դրամով, սակայն նույնիսկ այդ գնով բանան գտնել ամեն մեկին չէ, որ հաջողվեց: Սովորական օրերին բանանը որպես կանոն վաճառվում է կգ-ը 700-800 դրամով:

Նախաամանորյա բանանային աժիոտաժն այնքան մեծ է եղել, որ բանանի հիմնական ներկրող “Քեթրին”ընկերությունը Մալաթիայի շուկայի հարեւանությամբ գտնվող իր մեծածախ խանութից բանանը բաց է թողել անձնագրերով: Համենայնդեպս` այդպես են պնդում բանան վաճառող առեւտրականները: Նույնիսկ անձնագրի առկայությամբ շատերին չի հաջողվել մեծածախ բազայից բանան գնել: Այս օրերին բանանի դեֆիցիտը հանրապետությունում պահպանվում է:

Հավանաբար դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ բանանի հերթական խմբաքանակները հասնեն Հայաստան:
Նշենք, որ Հայաստան բանանի ներմուծմամբ զբաղվում են 2 ընկերություններ` “Քեթրինն” ու “Սեւանը”: Այս երկուսն էլ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում գրանցված են որպես բանանի (ադամաթուզի) շուկայում գերիշխող դիրք գրավողներ: Ընդ որում`”Քեթրինին” պատկանում է շուկայի 51 %-ը, “Սեւանին”` 49 %-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ