09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2012

Մանուշակագույն հորթուկ է ծնվել/վիդեո/

Սերբիայում ծնված հորթուկի  տարօրինակ գույնն անասնաբույժները պայմանավորում են գենետիկ մուտացիայով: Հորթուկի տերերի խոսքերով՝ երբ նա նոր է լույս աշխարհ եկել, նրա տարօրինակ գույնը միանգամից աչքի է զարնել: Սակայն ֆերմերը մտածել է, որ մինչ առավոտ հորթուկը կմաքրվի ու գույնը կփոխվի: Առավոտյան բոլորը տեսել են, որ հորթուկը ոչ միայն իր”իրական” գույնին չի եկել, այլեւ ավելի վառ մանուշակագույն […]

Հայոց արծիվներն ընդդեմ աղանդների /վիդեո/

“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  անցած շաբաթ եւ կիրակի օրերին   Գեղարքունիքի Մարտունու եւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջաններում էին: Այստեղ  պաշտոնապես   բացվեցին կազմակերպության   11 մասնաճյուղ-գրասենյակներ: Դրանցով մասնաճյուղ-գրասենյակների թիվը հասավ 188-ի: Գյուղական համայնքներում արծիվներին դիմավորում էին աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական ՀԿ  առաջնորդ Խաչիկ Ասրյանը ինչպես […]

Հեղափոխականների նոր միություն` անհայտ ծագումով

Նորաստեղծ  “Անհատ քաղաքացիների միությունը” հրավիրել էր իր անդրանիկ նիստը , որի “….օրակարգում դրված էր առաջիկա  ԱԺ ընտրությունների  հետ  կապված  միության հստակ դիրքորոշումը եւ կոնկրետ առաջարկությունները”: Հնչեցին բոցաշունչ ելույթներ , որոնցից եւ ոչ մեկում չգտանք դրանց պատասխանները: Մասնակիցներին  տրամադրվեց միության հայտարարությունն`  ուղղված երկրի նախագահին,  պետական կառույցներին եւ   հասարակակական կազմակերպություններին, Մասնավորապես  կոչ էր արվում  վերափոխել ընտրությունների անցկացման […]

Թուրքիայի հնարավոր 20 քայլերը Ֆրանսիայի դեմ. ‘Կալիֆորնիա Կուրիեր’ թերթ

‘’Կալիֆորնիա Կուրիեր’’ թերթի խմբագիր Հարութ Սասունյանը համանուն թերթում հանդես է եկել մի հրապարակմամբ` ‘’20 քայլ, որով Թուրքիան կարող է ավելի վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ’’ վերնագրով, որում մասնավորապես ասված է. ‘’Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Թույլ տվեք անել որոշ ենթադրություններ, թե ինչպես Թուրքիան կարող է հաշիվները մաքրել Թուրքիայի և այլ հնարավոր հակառակորդների հետ՝ 1) հետ կանչել […]

“Սա հայ ժողովրդի այն ցավն է, որ մենք էլ լավ ենք հասկանում”. Լատվիայի արտգործնախարար

Ինչպես Henaran.am-ին հայտնում է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի կողմից հայկական օրինագծի ընդունումը: Լատվիա կատարած այցի շրջանակներում; Նա հայտնել է լրագրողներին, որ այս օրենքի ընդունումը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ կատարվող նոր ոճիրները կանխելու համար: “Ֆրանսիան շատ կարեւոր քայլ կատարեց, որը պիտի որ աջակցություն ստանա ոչ միայն եվրոպական մյուս […]

՞Մանթո՞, ՞աբիժնիկ՞… փողոցային բառապաշար Շեւչենկոյի անվան դպրոցից

Երևանի Տ.Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցի  վերաբերյալ  հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. ‘  Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք որ 42 ավագ դպրոցում ներքին խժդժություններ են տեղի ունենում: Փոխտնօրեններ Աիդա Շահվերդյանը և Լիանա Ավագյանը դավադրություն են կազմակերպում նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանի դեմ :Այդ դավադրության դեմ են դուրս եկել ուսուցիչներ Անահիտ Մկրտչյանը և Էմմա Իսպիրյանը: Տնօրենը […]

Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը դեռ փակ են

Հունվարի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Henaran.am-ին տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից

Շանտաժի մասին թող մոռանա. Հրայր Թովմասյանի արձագանքը Հարություն Առաքելյանին/վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի` նախօրեին իրեն ուղղված մեղադրանքնրին: “Ինձ ֆաքսեր էր ուղարկում, որոնցում ինչ-որ մեղադրանքներ էր ներկայացնում վարչապետին: Ինձ ասում էր, եթե ինձ չգրանցեք, ես սա կհրապարակեմ: Ես ասացի, եթե գրանցելու հիմքեր չկան, ես կմերժեմ”,-լրագրողներին պատմել է Հրայր Թովսյանն ու հավելել, որ իր հետ շանտաժի […]

Այ թե ինչ կանի թուրքի վայնասունը. Սարկոզիի որդին հոսպիտալացվել է

Օդեսայում հոսպիտալացվել է 26-ամյա դի ջեյ Պիեռ Սարկոզին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին: Այս մասին հայտնում է “Думская” հրատարակչությունը: Նրա մոտ սննդային թունավորում է: Կրտսեր Սարկոզին պետք է ելույթ ունենար “Չայկովսկի” ռեստորանում, սակայն ելույթից առաջ նա իրեն վատ է զգացել եւ ստիպված է եղել հետաձգել ելույթը: Բժիշկները հայտնել են, որ տղայի վիճակը կայուն է, նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված