23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Սա հայ ժողովրդի այն ցավն է, որ մենք էլ լավ ենք հասկանում”. Լատվիայի արտգործնախարար

Ինչպես Henaran.am-ին հայտնում է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի կողմից հայկական օրինագծի ընդունումը: Լատվիա կատարած այցի շրջանակներում; Նա հայտնել է լրագրողներին, որ այս օրենքի ընդունումը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ կատարվող նոր ոճիրները կանխելու համար:

“Ֆրանսիան շատ կարեւոր քայլ կատարեց, որը պիտի որ աջակցություն ստանա ոչ միայն եվրոպական մյուս երկրներում, այլ նաեւ ամենուրեք: Մենք պետք է փակենք Թուրքիայի հետ ընդհանուր պատմական այդ էջը, բայց ոչ թե հերքումով, այլ  Հայոց ցեղասպանության ճանաչումով: Մենք հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի ցեղասպանությունը”,-ասել է Նալբանդյանը:

Իր հերթին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը նշել է.”Մեր երկրների շատ տարբերվող պատմությունների մեջ կան նմանություններ եւս, եւ սա հայ ժողովրդի այն ցավն է, որ մենք էլ լավ ենք հասկանում: Նույնիսկ եթե դժվար է, ավելի լավ է համատեղ քննարկել ընդհանուր անցյալը դիվանագիտական, քան թե քաղաքականացված մթնոլորտում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ