24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հեղափոխականների նոր միություն` անհայտ ծագումով

Իշխան Թովմասյան

Նորաստեղծ  “Անհատ քաղաքացիների միությունը” հրավիրել էր իր անդրանիկ նիստը , որի “….օրակարգում դրված էր առաջիկա  ԱԺ ընտրությունների  հետ  կապված  միության հստակ դիրքորոշումը եւ կոնկրետ առաջարկությունները”:

Հնչեցին բոցաշունչ ելույթներ , որոնցից եւ ոչ մեկում չգտանք դրանց պատասխանները: Մասնակիցներին  տրամադրվեց միության հայտարարությունն`  ուղղված երկրի նախագահին,  պետական կառույցներին եւ   հասարակակական կազմակերպություններին, Մասնավորապես  կոչ էր արվում  վերափոխել ընտրությունների անցկացման մեխանիզմը, վերանայել  “սողանցքներով Սահմադրությունը”, եւ արմատախիլ անել   “օլիգարխիկ իշխանությունը”:

” Մեր հետագա ռազմավարությունը կախված կլինի  վերոնշյալ  ատյանների  մերժողական կամ դրական  դիրքորոշումից,-  կոնկրետ ժամանակացույց նշելով`  ասաց  “ Անհատ քաղաքացիների  միության “ նախագահության անդամ Իշխան Թովմասյանը, –  միաբանվելու ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ”, -եզրափակեց զեկուցողը:

“Ազգիս միաբանվելու  պարտականությունը իր ուսերին վերցնող” միությունը  չպատասխանեց այն հարցին, թե  միաբանվելու ինչ տարբերակ է առաջարկում:

Բայց  բանախոսը  կեղծված ընտրությունների դեպքում  մատնանշեց  “վերջը”, որն էլ , ըստ նրա,  կլինի  Սահմանադրական դատարանի շենքը:

Ընտրությունների նախաշեմին, չգիտես ինչու  ձեւավորված միությունը,  վերհանված խնդիրների, կառույցի ռազմավարության, հետագա  անելիքների  ու գործողությունների  վերաբերյալ հնչեցրեց մակերեսային դիտարկումներ: Նկատենք,   որ հարցերին չտրվեց հստակ պատասխաններ եւ այդպես էլ չհասկացվեց` “հեղափոխականների” նպատակը:

Հետաքրքիր էր, որ նորաստեղծ միության առաջնորդը նստած էր պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչի լուսանկարի տակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ