23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շանտաժի մասին թող մոռանա. Հրայր Թովմասյանի արձագանքը Հարություն Առաքելյանին/վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի` նախօրեին իրեն ուղղված մեղադրանքնրին: “Ինձ ֆաքսեր էր ուղարկում, որոնցում ինչ-որ մեղադրանքներ էր ներկայացնում վարչապետին: Ինձ ասում էր, եթե ինձ չգրանցեք, ես սա կհրապարակեմ: Ես ասացի, եթե գրանցելու հիմքեր չկան, ես կմերժեմ”,-լրագրողներին պատմել է Հրայր Թովսյանն ու հավելել, որ իր հետ շանտաժի լեզվով խոսելու մասին Հարություն Առաքելյանը թող մոռանա:

Հրայր Թովմասյանն ասել է, որ Հարություն Առաքելյանի գրանցման խնդիրն իրեն չի հետաքրքրում, ինչ վերաբերվում է խնդրի կարգավորման մեխանիզմներին, Հրայր Թովմասյանը նշել է, որ Հարություն Առաքելյանը որոշումը կարող է բողոքարկել դատարանում:

Հիշեցնենք, որ Հարություն Առաքելյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը խափանում է ՀՌԱԿ-ի գործունեությունը եւ նպաստում նրան, որ ՀՌԱԿ-ը հնարավորություն չունենա մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Այս եւ Հարություն Առաքելյանի կողմից իրեն ուղղված այլ մեղադրանքներին Հրայր Թովմասյանի արձագանքը` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ