23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի հնարավոր 20 քայլերը Ֆրանսիայի դեմ. ‘Կալիֆորնիա Կուրիեր’ թերթ

‘’Կալիֆորնիա Կուրիեր’’ թերթի խմբագիր Հարութ Սասունյանը համանուն թերթում հանդես է եկել մի հրապարակմամբ` ‘’20 քայլ, որով Թուրքիան կարող է ավելի վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ’’ վերնագրով, որում մասնավորապես ասված է. ‘’Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Թույլ տվեք անել որոշ ենթադրություններ, թե ինչպես Թուրքիան կարող է հաշիվները մաքրել Թուրքիայի և այլ հնարավոր հակառակորդների հետ՝

1) հետ կանչել Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանին և նրան հետ չուղարկել մինչև Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նոր ընդունված օրինագիծը,

2) վտարել Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից և փակել ֆրանսիական դեսպանատունը,

3) խզել բոլոր տնտեսական, ռազմական, մշակութային և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ,

4) հավաքել բոլոր ֆրանսիական ապրանքները՝ շոկոլադները և գինիները, Թուրքիայի բոլոր խանութներից և նետել աղբը, ինչպես նաև արգելել կարտոֆիլ ֆրին և ֆրանսիական համբույրը,

5) չեղյալ հայտարարել թուրքական ավիաուղիների չվերթը ֆրանսիական քաղաքներ և թույլ չտալ Էյր Ֆրանսի ինքնաթիռների մուտքը Թուրքիա։ Կիրառել նմանատիպ սահմանափակումներ ֆրանսիական նավերի դեպքում,

6) արգելել թուրքական դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդումը և փակել Թուրքայում գործող մասնավոր ֆրանսիական դպրոցները,

7) արգելել բոլոր ֆրանսիական ինտերնետային էջերի օգտագործումը,

8) դադարեցնել Եվրոպական Միություն անդամակցելու Թուրքիայի ջանքերը, քանի որ ԵՄ 26 անդամ պետությունները կարող են նմանատիպ օրինագծեր ընդունել  ցեղասպանությունը ժխտելու մասին,

9) դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, քանի որ Եվրոպական պառլամենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին,

10) դուրս գալ Միավորված Ազգերի Կազմակերպությունից, քանի որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին զեկույց 1985 թվականին։

11) արգելել Թուրքիայի պաշտոնատարների այցելությունը Ֆրանսիա,

12) վտարել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին Թուրքիայից և պահանջել, որպեսզի թուրքերն անմիջապես հեռանան Ֆրանսիայի տարածքից,

13) թույլ չտալ ֆրանսիացի զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Թուրքիա,

14) փակել ֆրանսիական ավտոմեքենաների գործարանները Թուրքիայում, որի հետևանքով հազարավոր թուրք աշխատողներ կդառնան գործազուրկ,

15) վերանվանել Թուրքիայում բոլոր ֆրանսիական փողոցները ալժիրական և հյուսիսային կորեական անուններով,

16) Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշում ընդունել` Ֆրանսիային մեղադրելով Ալժիրի «ցեղասպանության» համար,

17) վտարել Թուրքիայում աշխատող բոլոր անօրինական հայաստանցիներին։ Զրկել նրանց սննդից և ջրից Ստամբուլից մինչև Հայաստան կամ, էլ ավելի վատ, դեպի Սիրիական անապատները նրանց տեղահանության ընթացքում,

18) հանել Թուրքիայի բոլոր մասնավոր և պետական ֆինանսական միջոցները ֆրանսիական բանկերից,

19) սև ցուցակ գցել Թուրքիայում բոլոր ֆրանսիական գրքերը, ֆիլմերը, թերթերը և հեռուստածրագրերը,

20) ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացիներին Թուրքիայում՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում ձերբակալված թուրքերի։

Ֆրանսիայի Սենատի որոշումը այն բարձր գնի մի մասն է, որը Թուրքիայի կառավարությունը վճարում է անցած 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման և Օսմանյան նախնիների կողմից իրականացված դաժան հանցագործությունների համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց’’,- ասված է վերլուծության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ