22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դարձյալ Շեւչենկոյի անվան դպրոցի շուրջ

 

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան

Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Տ.Գ.Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծոնղները բաց նամակով դիմել են Կրթության եւ գիտության նախարարությանն  ու Երեւանի քաղաքապետարանին` նշելով, որ դպրոցի նոր  տնօրեն Էլեոնորա Թումանյանը արհամարհում է  նախարարության  հրահանգները` կապված դասերի վերսկսման հետ:

Պարզաբանում տալով Henaran.am-ին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ասաց, որ դպրոցի տնօրենը նախատեսում է խորհրդակցություն հրավիրել` մանկավարժների եւ ծնողների մասնակցությամբ` վերջանական որոշում կայացնելու համար:

Սակայն տիկին Հովհաննիսյանը կարծում է, որ նամակում բերված փաստերը չափազանցված են: Ըստ Ն. Հովհաննիսյանի, դպրոցը չնայած  չունի կաթսայատուն, բայց  ջեռուցվում է տարբեր տիպի վառարաններով: Տնօրենը, ըստ մեր զրուցակցի` ելենելով նրանից, որ  դեկտեմբերին եղանակային պայմաններն ավելի խիստ են եղել եւ դասապրոցեսը շարունակվել է, որոշել է, որ կարելի է հունվարին էլ չհետաձգել դասերը:

Նաեւ տնօրենը չի ցանկացել գարնանային մեկշաբաթյա արձակուրդը տեղափոխել հունվարին, քանի որ այդ արձակուրդը ինքնանպատակ չէ, եւ դա անհրաժեշտ է աշակերտներին հանգստի համար: ՀՀ ԿԳՆ  հանրակրթության վարչության պետը նաեւ ասաց, որ դպրոցում ոչ մի պատուհան ջարդված չէ, իսկ դասասենյակներում հիմա +14-ից +16 ջերմաստիճան է, միջանցքներում +10:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ