10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաջարանցի սիրահար զույգը որոշել էր ինքնասպան լինել

Հունվարի 9-ին,  ժամը 23-ի սահմաններում Կապանի “Լեռնագործ” հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակիչների` աղջկա եւ տղայի:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը լրագրողներին ասել է, որ  երիտասարդ տղան  հիվանդանոց տեղափոխելիս անգիտակից վիճակում էր` արյան մեծ քանակի կորստով, իսկ աղջկա մոտ մարմնի  վերքերն ավելի խորն էին` պարանոցային շրջանում: “Հիվանդներին տեղում համապատասխան բուժօգնություն ենք ցուցաբերել` կատարվել է արյան փոխներարկում, վիրահատական միջամտություն ենք իրականացրել եւ մեզ հաջողվել է փրկել նրանց կյանքը:” – ասաց Ս. Աթաջանյանը:

Բժիշկի խոսքով, դեպքը կարելի է որակել ինքնավնասում: Սովորաբար այս քայլին դիմում են հոգեկան շեղումներ ունեցողները, սակայն հոգեբույժը տուժածների մոտ շեղումներ չի հայտնաբերել: Շրջանառվող լուրերի համաձայն, սիրահարված տղան զանգահարել է Քաջարան` իր ընկերոջը եւ ասել, որ “ինքնասպան լինելով` մեռնում են”: Ընկերն էլ զանգել է շտապօգնություն:

Նշենք նաեւ, որ տղան աշխատում է Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատում, իսկ ընկերուհին չի աշխատում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ