Գնաճ շաքարավազի, գնանկում` մրգի շուկաներում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի միջին գնաճը կազմել է 4.7%:
Մասնավորապես, պարենային ապրանքների գնաճը կազմել է 6.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 4.3%, իսկ ծառայություններինը` 2.9%:
Ըստ ոլորտի պատասխանատուի, նախորդ տարի ամենաբարձր գնաճը գրանցվել է շաքարավազի շուկայում: Այն կազմել է 18.9 %, հրուշակեղենինը` 12.9%, կաթնամթերքինը` 6.8%, հացամթերքինը` 2.3:%:
Գների անկում արձանագրվել է ձվի 0.3%, մրգի`12.3% ու բանջարեղենի`1% շուկաներում: