10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ախ, էդ “անտեր փողը” երիտասարդներին հասցրեց ինքնասպանության

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի “Լեռնագործ” հյուրանոցում 23-ամյա սիրահար զույգը ինքնասպանության փորձ էր արել:  Սյունիքի մարզային քննչական բաժնին տուժածները ցուցմունք են տվել, որ ինքնասպանության պատճառը ֆինանսական ծանր պայմաններ էին:

Տղայի ծնողները ամուսնալուծված են: Ինքը Երեւանի բուհերից մեկում է սովորում եւ ուսման վարձը չտալու պատճառով` թողել է ուսումն եւ աշխատանքի ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Տղայի աշխատավարձը չի բավականացրել ընտանիքի ծախսերը հոգալու համար: Նա ապրում է մոր եւ եղբոր հետ: Տղայի ընկերուհին էլ է ցուցմունքում նշել, որ նույն` ֆինանսկան խնդիրների պատճառով է հետեւել ընկերոջ օրինակին: Henaran.am-ի տեղեկություններով երիտասարդները չեն հարում որեւէ կրոնական կազմակերպության:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ