Ամենօրյա հսկողություն` հանրակրթական դպրոցների ճաշարաններում
‘Վարչական շրջանների և համապատասխան կառույցների հետ մենք պետք է շարունակենք աշխատանքը դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառների ուսումնասիրման նպատակով, եւ հնարավորինս աջակցենք այդ ընտանիքներին’,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը :
Հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում հաշվառված երեխաներին դպրոցներ ընդունելու նպատակով: Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովմանը, նա ասաց, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է:
Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:
Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից