26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախկին դատավորին փաստաբանի կարգավիճակում չե՞ն վստահում

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Լեւիկ Պողոսյանը ստացել է փաստաբանի  արտոնագիր եւ այսուհետ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ:

Հիշեցնենք, որ անցած տարի  հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով:  Իսկ Լ. Պողոսյանը 2011թ-ի հոկտեմբերից անցել է կենսաթոշակի, քանի որ լրացել էր նրա 65 ամյակը:

Դատավորը բողոքարկել էր քրգործ հարուցելու որոշումը, ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բողոքը բավարարել էր մասնակի`  պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել խախտումները:

Այս որոշումն էլ նրա  փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով այնուամենայնիվ վերացնել քննիչի ապօրինի որոշումը: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ է դժգոհ մնացել վճռից, եւ իրենք էլ իրենց հերթին էին  բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչը նույնն է թողել ընդհանուր իրավասասության դատարանի որոշումը, որը նույնպես երկու կողմերն էլ բողոքարկել էին Վճռաբեկ դատարան:

Վերջինս էլ իր հերթին չի փոխել Վերաքննիչի որոշումը:

“Ինձ չեն կանչել ոչ մի տեղ, ոչ հարցաքննության, ոչ էլ տեղյակ եմ ինչ ա կատարվում: Թոշակս ստանում եմ, ու հիմա տներս եմ նորոգում, պարապ մարդ եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավորը:

Լեւիկ Պողոսյանին` իր նոր կարգավիճակում ոչ մեկը գործ չի՞ վստահել: “Այ բալա, վստահելու բան չկա: Սաղ ինձ գիտեն, ճանաչում են, ուղղակի մոտները փող չկա: Կամ էլ  արդեն փաստաբաններին էլ չեն հավատում: Ինչ ասես, որ չեն անում, ես չեմ պատկերացնում, թե  ոնց կարան խաբեն վստահորդներին”,-եզրափակեց Լեւիկ Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ