08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրանը սանկցիաներին սանկցիաներով է պատասխանում

Իրանի նավթի նախարար Ռուստամ Քաշեմին հայտարարել է, որ իրենց դեմ ուղղված սանկցիաներին իրենք էլ սանկցիաներով կպատասխանեն, հայտնում է “Reuters”-ը: Իրանն արդեն սահմանփակել է նավթի մատակարարումն այն երկրներ, որոնք տնտեսական սանկցիաներով սպառնացել են իսլամական հանրապետությանը:

Նախարարը նշել է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը Իրանի տնտեսությանը մեծ վնասներ չի հասցնի: “Մենք ունենք մեր շուկան, եթե նույնիսկ դադարեցնենք նավթ մատակարարել Եվրոպա”,-նշել է Քաշեմին:

Նախարարը չի նշել սանկցիաների ճշգրիտ ժամկետը, սակայն հայտնել է, որ դա “շատ շուտով” կլինի:

Իրանը Եվրոպա է արտահանում իր նավթի 20 տոկոսը: Հունվարի կեսին Սաուդյան Արաբիան հայտնել էր իր պատրաստակամությունը` ավելացնելու  նավթի արտահանման ծավալները, եթե իրանական նավթի գնորդների մոտ նման անհրաժեշտություն  լինի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ