՛՛Բեյոնսեի քաղաքականացումը՛՛. դասընթաց ուսանողների համար
Նյու Ջերսիի համալսարանն առաջարկել է իր ուսանողներին երգչուհի Բեյոնսեի ստեղծագործական կյանքի եւ քաղաքական ու մշակութային կյանքի վրա նրա ունեցած ազդեցության վերաբերյալ դասընթաց կազմակերպել:
Այն ներկայացվել է գենդերային ուսումնասիրությունների ամբիոնում:
“Բեյոնսեի քաղաքականացումը” դասընթացի շրջանակներում ուսանողները ուումնասիրում են երգչուհու տեսահոլովակները, ծանոթանում են նրա երգերի տեքստերի հետ եւ գնահատում են ԱՄՆ-ի սեքսուալ, ռասայական եւ սեռային քաղաքականության վրա նրա ազդեցության մակարդակը: Ուսանողական քննարկումների շրջանակներում քննարկվում են նաեւ այնպիսի երգչուհիներ, ինչպիսիք են Նինա Սայմոնը, Բիլլի Հոլիդեյը, Լեդի Գագան, Ադելը եւ Էմի Ուայնհաուսը:
Համալսարանի պաշտոնական կայքում նշված է, որ Բեյոնսեն ընտրվել է ուսումնասիրության համար` որպես այնպիսի երգչուհի, ով ուշադրություն է գրավել ոչ միայն իր ստեղծագործություններով, այլեւ իր կյանքով եւ իր հայացքներով:
Բեյոնսեն առաջին երգչուհին է, որին համալասարանական դասընթաց կնվիրվի: Մինչ այդ նման պատվի է արժանացել նրա ամուսին Ջեյ Զին Վաշինգտոնի Ջորջթաունի համալասարանում: