23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին

Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի` այսօր արած այն հայտարարությանը, համաձայն որի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, միանգամայն տրամաբանական է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.

“Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ”,-եզրափակեց Շարմազանովը:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ