19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Չինաստանից ներկրված 249 ավտոբուսները Երևանում են

Այսօր քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով Շենգավիթ վարչական շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար:

Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է և ապահովվել արտաքին լուսավորությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրոված 249 ավտոբուսներն արդեն Երեւանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել կանգառագոտիները, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքեր`մաշված ռետինե բարձակները փոխարինել նորերով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստել եւ ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային և թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ:

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ