08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտոնատար անձինք հանցավոր համագործակցության բաղադրիչներ են. թեժ իրավիճակ դատարանում

Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նոյեմբերի 1-ին  ընթացող «Սասնա ծռեր-3 » խմբի գործով դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանին անվանեց «իշխանությունների  հաշվեհարդարի գործիք»: Ավետիսյանը դիմելով դատարանին դատարանին ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունը, իսկ պետությունը դարձրել են իրենց հանցագործությունների կատարման գործիք: Ըստ այդմ, պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք հանցավոր […]

Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը

Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են  հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:   Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:   Նշվում է, որ […]

Ենթադրում եմ՝ համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն. Մուկուչյան

 «Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից: «Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործեն 800-ից ավել սարքավորւմներ, որոնց միջոցով կլինի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակն է, որ ԱԺ ընտրությունների […]

«Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում». Խանդոյանը` դատախազին

Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին  դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ  մեկնարկեց «Սասնա ծռեր-3» դատական նիստը: Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ թեժ իրավիճակ առաջացավ: Պետական մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն […]

Դեղեր ձեռք բերելու համար ՔԿՀ-ներին կտրամադրվի 150 մլն դրամ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց հիմանական փոփոխություները, որոնք նախատեսված են այս տարվա բյուջեով: Ըստ նրա, նախևառաջայդ փոփոխությունները պրոբացիոն ծառայությանն են վերաբերում: «Ծրագիրը ներդնելիս մենք ենթադրում էինք, որ պրոբացիոն ծառայողների թիվը հասնելու է 210-220-ի, բայց այս պահին 77 աշխատող ունեն: Այս տարի կատարում ենք հերթական քայլը՝ ծառայողների թիվն ավելացնելով 35 հաստիքով՝ ապահովելով նաև պահանջվող տեխնիական […]

Իրավական անհեթեթություն է. ՄԻՊ-ը՝ իր հնարավոր պաշտոնազրկումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական անհեթեթություն որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե հաջորդ տարի ինքը պաշտոնանկ է արվելու: Նշենք, որ մամուլում օրեր առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ իշխանությունները Արման Թաթոյանին պաշտոնանկ են անելու այն  պատճառով, որ նրան չհաջողվեց լավ խաղալ իր դերը եւ շատ կարճ ժամանակահատ­վածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունք­ների պաշտպանի կոչմանը: […]

Անարդար է, որ մի մարզում ՄԻՊ գրասենյակ կա, մյուսում՝ ոչ

Ես համար մեկ շահագրգռված անձն եմ, որ ներկայացվածություն լինի բոլոր մարզերում. այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի դիտարկանը, թե անարդար է, որ մեկ մարզում ՄԻՊ-ը գրասենյակ ունի, մյուսում՝ ոչ: «Ինձ համար կարևոր սկզբունքն այն է, որ մարզային ներկայացուցիչը հստակ տիրապետի, թե […]

Ընտանեկան բռնության օրենքի վերաբերյալ մտահոգությունները կփարատվեն

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, հստակեցվում են ձևակերպումները.  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ և, բնականաբար այս […]

Ո՞ր նորմալ մարդն է ծեծուջարդին կողմնակից, բռնության կողմնակից. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքում է մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե ՀՀԿ-ն «քֆուր էկերել» ու պնդում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը չի ընդունվի։ «Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են, ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, մենք քննարկումներ ենք անում, դրանք նրա համար են, […]

«Մյուս տարի պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա»

 ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ մյուս տարի պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա այդ մասին: «Դա ենթադրում է առանձին աշխատակազմ ու աշխատողների աշխատավարձ:  Արդյոք պետք է ենթադրել, որ պահուստային ֆոնդից է արվելու, այսինքն՝ պլանավորված էլ չի»,-հարցրեց Թովասյանը: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի