08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուսանողը սպանել է դասախոսին, սելֆի արել նրա դիակի հետ, ապա՝ ինքնասպան եղել /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի քոլեջներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել։ Ուսանողներից մեկը սպանել է դասախոսին, ապա՝ ինքնասպան եղել։ Դեպքի վայրում դանակ ու էլեկտրական սղոց է հայտնաբերվել։ Թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նշվում է, որ 3-րդ հարկի դասասենյակներից մեկում ընդմիջման ժամանակ ուսանող Անդրեյ Ե.-ն դանակով սպանել է 44-ամյա դասախոսին՝ Սերգեյ Դանիլովին, նրա դիակի հետ սելֆի արել ու […]

Կաշառքի գործով ձերբակալվել են նախկին պաշտոնյաներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի […]

Գորիսի ՔԿՀ-ից անհետացել է «զոն Նայող» Կարոն. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ եւ սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջող­վել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն […]

Հայամետ թուրք գործարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ձերբակալված թուրք գործարար, «Անատոլիական մշակույթ» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Ինչպես փոխանցում է  «Agos» թերթի կայքը, նշում է, որ Քավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի պաշտոնակատար Հասան Յըլմազի կողմից: «Agos»-ը, հղում անելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Քավալան  մեղադրվում է […]

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը /ֆոտո/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը: Ա/Ձ Արամ Ամիրաղյանի […]

Պաշտոնեական կեղծիք են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500 […]

Մեղադրանք է առաջադրվել՝ ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին, […]

Մեղադրանք է առաջադրվել մանկահասակ երեխային պատանդ վերցնելու և երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական […]

Մեր ձեռը կրակն ընկած մի հատ էլ կնիկ ունեմ. Պավլիկ Մանուկյան

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր 3»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, ներգրավեցին փաստաբաններ։ Պավլիկ Մանուկյանը դատարանին հայտնեց, որ իր պապերը մշեցի են, ավարտել է Բուժական գյուղի միջնակարգ դպրոցը, խորհրդային բանակում ծառայել է 1985-87 թթ․ «Մինչեւ այս պահը դատվածություն չեմ ունեցել, […]

Ես պարտված հայացքով չեմ լինելու, իմ կինն ինձ պարտված չի տեսնելու. Պավլիկը Մանոիկյանը` դատավորին/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր 3»-ի գործով դատական նիստին զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը ելույթի իրավունք խնդրեց: Մանուկյանը նշեց, որ վերջին 20 տարում չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ:Պավլիկ Մանուկյանը նշեց․ «Դուք արտագաղթ եք համարում կատարվածը, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի