28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնեական կեղծիք են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց` իր կամքին հակառակ, քշել-տարել է իրեն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Վ. Ծատրյանը միաժամանակ հայտնել է, որ նշված դեպքի վերաբերյալ հաղորդում տալու նպատակով գնացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին և հանդիպել հիշյալ բաժնի պաշտոնատար անձին, սակայն վերջինս հորդորել է հանցագործության մասին հաղորդում չտալ և վստահեցրել, որ անձնական կապերի միջոցով կվերադարձնի ավտոմեքենան, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել:

Ինքնիրավչության և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն:

Ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` 18.08.2017թ.-ին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արթիկի անձնագրային բաժանմունք է դիմել Շիրակի մարզի բնակիչ Վ. Ֆիդանյանը` նույնականացման քարտի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու խնդրով: Հետագայում վերջինս ստացել է նույնականացման նոր քարտ, սակայն կեղծ տվյալներով: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Ֆիդանյանին տրված նույնականացման քարտը ձևակերպված է եղել վերջինիս մահացած եղբոր անհատական տվյալներով:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ