08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ. «Սասնա ծռեր»-ի դատ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի շարք որոշումներ կայացրեց: Դատավորը վերացրեց Արթուր Սողոմոնյանի հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը: Մանվել Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը:  Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով: […]

Հակառակորդը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի և գյուղերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ:  «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը:  

Ձերբակալվել է ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]

Շրջակա միջավայրին 41.408.900 ՀՀ դրամի վնաս է հասցվել

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական […]

Կարո Եղնուկյանը դատարանից տեղափոխվեց հիվանդանոց.վիճակը ծանր է

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը ընդմիջվել  էր  40 րոպեով, սակայն վերսկսվեց մեկ ժամ անց: Նշենք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին  ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը ուշ է վերսկսվում, քանի որ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը […]

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն […]

«Իմ մահը մի վերցրեք Ձեր խղճի վրա». Եղնուկյանը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Կարո Եղնուկյանը հայտարարության համար ձայն խնդրեց: Նա նշեց, որ իր հանդեպ կամայականություն է կիրառվում, քանի որ իր գործը պետք է qննվեր անջատված մասով. […]

«Գիշյանը նեղացել, հելել գնում էր…». «Սասնա ծռեր» -ի դատավոր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  մեկ ժամ ուշացումով մեկնարկեց  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, քանի որ բացակայում էին պաշտպան Գրիշա Բալասանյանը և թարգմանիչը: Դատավորը դիմելով թարգմանչուհուն ասաց. «Դատական նիստերը սկսում են 11:00-ին և ամեն անգամ, երբ Դուք ուշանում եք նիստը ինչ-որ չափով […]

Նուբարաշենում ապօրինի գործող կոշիկի արտադրամաս է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:  Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի