02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

«Գիշյանը նեղացել, հելել գնում էր…». «Սասնա ծռեր» -ի դատավոր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  մեկ ժամ ուշացումով մեկնարկեց  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, քանի որ բացակայում էին պաշտպան Գրիշա Բալասանյանը և թարգմանիչը:

Դատավորը դիմելով թարգմանչուհուն ասաց. «Դատական նիստերը սկսում են 11:00-ին և ամեն անգամ, երբ Դուք ուշանում եք նիստը ինչ-որ չափով ձախողվում է: Խնդրում եմ ճիշտ ժամանակին ներկայանալ: Թե չէ Գիշյանը նեղացել, հելել գնում էր…»,-կատակեց Արտուշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ