19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարո Եղնուկյանը դատարանից տեղափոխվեց հիվանդանոց.վիճակը ծանր է

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը ընդմիջվել  էր  40 րոպեով, սակայն վերսկսվեց մեկ ժամ անց:

Նշենք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին  ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը ուշ է վերսկսվում, քանի որ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է և նրա համար բժիշկներ են հրավիրվել:

Դատավորը հայտնեց, որ  ինքը զրուցել է Եղնուկյանի հետ և վերջինս հայտնել է , որ դատական նիստը կարող է շարունակվել առանց իր ներկայության:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի ճնշումը հասել է 220-ի և բժիշկները խնդրում են դատավորի թույլտվությունը, որ նրան տեղափոխեն հիվանդանոց կամ հատուկ բրիգադ հրավիրեն:

Դատավորը խորհրդակցեց բժիշկների հետ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եղնուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Դատարանը հայտնեց, որ 240-140 է նաև Խաչատուր Գիշյանի ճնշումը: Գիշյանը դատական նիստերի դահլիճում է:

«Դու ես մեղավոր Գիշյան, որովհետև պետք ա դեղերդ ժամանակին խմես»,-Գիշյանին դիմեց դատավորը:

Դատավորը հայտնեց նաև, որ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ