Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ. «Սասնա ծռեր»-ի դատ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի շարք որոշումներ կայացրեց:
Դատավորը վերացրեց Արթուր Սողոմոնյանի հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Մանվել Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը:
Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով:
Մանվել Աթոյանն էլ նշեց, որ ունի հաշմանդամ ծնողներ, մանկահասակ երեխա:
«Երեխայիս մոտ առողջական խնդիրներ կան,ես տան միակ աշխատողն եմ :Իմ երեխան կարող է բուժվել իմ աջակցությամբ:Խնդրում եմ հարգեք միջնորդությունը»,-դատավորին դիմեց Մանվել Աթոյանը:
«Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ ու Մանվելին դահլիճից ազատ արձակեն»,-դատարանին դիմեց Աշոտ Պետրոսյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հիմնավորեց, որ ազատության մեջ լինելով Աթոյանը կխոչընդոտի քրեական գործի քննությանը:
Միջնորդություն ներկայացվեց նաև Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավորը մերժեց միջնորդությունները:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ ու Մանվելին դահլիճից ազատ արձակեն
Դատախազը հիմնավորեց, որ ազատության մեջ լինելով Աթոյանը կխոչընդոտի քրեական գործի քննությանը: