28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր ձեռը կրակն ընկած մի հատ էլ կնիկ ունեմ. Պավլիկ Մանուկյան

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր 3»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, ներգրավեցին փաստաբաններ։

Պավլիկ Մանուկյանը դատարանին հայտնեց, որ իր պապերը մշեցի են, ավարտել է Բուժական գյուղի միջնակարգ դպրոցը, խորհրդային բանակում ծառայել է 1985-87 թթ․ «Մինչեւ այս պահը դատվածություն չեմ ունեցել, սրանից հետո կունենամ։ 1989 թ հունվարի 4-ից նվիրվել եմ արցախյան ազատամարտին, 2 անգամ վիրավորվել եմ։ Ամուսնացած եմ, ունեմ 2 ազգասեր զավակ եւ մի հատ էլ մեր ձեռը կրակն ընկած կնիկ։ Հաշվառված եմ Հայաստանի Հանրապետության Արցախի մարզ քաղաք Ստեփանակերտ։ 2 անգամ հայտնվել եմ Շուշիի բանտում»։

Նշենք, որ գործից առանձնացված այս մասով ամբաստանյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք նաեւ, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ