12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայամետ թուրք գործարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ձերբակալված թուրք գործարար, «Անատոլիական մշակույթ» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Ինչպես փոխանցում է  «Agos» թերթի կայքը, նշում է, որ Քավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի պաշտոնակատար Հասան Յըլմազի կողմից:

«Agos»-ը, հղում անելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Քավալան  մեղադրվում է «Սահմանադրական կարգը խախտելու  փորձի մեջ» և «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը իշխանազրկելու փորձի մեջ»:

Այլ կերպ ասած՝ նա մեղադրվում է 2016թ. հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու, ինչպես նար գյուլենական համայնքի հետ կապերի մեջ: 

Հիշեցնենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ