08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանները խոշտանգել են

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները […]

Էդգարը գլխով հարվածել է բժշկի դեմքին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է բժշկի հետ:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ին, նշված Բ/Կ-ում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Էդգար Յ.-ն գլխով հարվածել է բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, […]

Պաշտոնանկ է արել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Թումանյանի բաժնի պետ, փոխգնդապետ Վահագն Մոսինյանը: Նրա փոխարեն նշված պաշտոնին է նշանակվել Արտակ Գուրջանյանը: Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Վանաձորի Բազումի բաժնի օպերգծով տեղակալի պաշտոնը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել […]

Պարզվում են «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումներին մասնակցած անձանց ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած  անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]

«Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք».նոր մանրամասներ

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատաքննությունը: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին սկսվել է վկաների հարցաքննության փուլը: Առաջին հարցաքննվող վկան  Գեղամ Սահակյանն է: Վկան նշեց, որ ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում խարդախության մեղադրանքով դատապարտված է եղել, ներկայումս աշխատում է տոնավաճառում որպես […]

ՌԴ-ում հայ կինը գնչուհուն 7 միլիոն ռուբլի է տվել՝ իր վրայից «չար աչքը» հանելու համար

Չելյաբինսկում խաբեբա-գնչուհին հայ կնոջից 7 միլիոն ռուբլի է կորզել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը պարզել է, որ 2016-ի դեկտեմբերին 35-ամյա գնչուհին Չուրիլովո գյուղում զբոսնելիս մոտեցել է տեղաբնակ մի հայուհու ու ասել, որ նրա վրա «աչք կա», ինքը կարող է հանել այն մեծ գումարի դիմաց, գրում է newsru.com-ը։ Գնչուհուն մի քանի սեանսների ժամանակ հայ կինը նրան […]

Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են.դատախազություն

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ  այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաեւ այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ […]

Մի անգամ թռար վրիցս, երկրորդն էլ չեմ ների. մանկապարտեզի ողբերգության հեղինակի հրապարակումը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեպքից  3 օր առաջ ֆեյսբուքի հանրագրում հրապարակել է հեռախոսային նամակագրության դրվանգներ:  Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի