07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շտապօգնության բժիշկները սրսկելիս կոտրել են տարեց կնոջ ձեռքերը, հետո էլ գցել պատգարակից

Մոսկվայում շտապօգնության բժիշկները փորձել են սրսկել տարեց կնոջը եւ կոտրել են նրա երկու ձեռքը, հետո էլ աստիճաններով իջեցնելիս գլորել ու գցել են նրան պատգարակի վրայից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշվում է, որ 91-ամյա կնոջ երկու ձեռքն էլ կոտրել են, հետո էլ պատահաբար գցել պատգարակի վրայից՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնելով։  

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ 2017թ. օգոստոսի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն օգոստոսի 22-ին՝ ժամը 12:20-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում գտնվող բժշկական […]

Ապրելու ենք դժոխքում

ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԸ նույնպես համոզված է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին») ՀՀ օրենքի նախագծում առկա ձևակերպումները թույլ են տալիս տեղում ընտանեկան բռնություն որակել նաև իրականում ընտանեկան բռնություն չհանդիսացող դեպքերը, ապա ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:  «Այստեղ մենք տեսնում ենք կասկածի բավական ցածր […]

Փառք Աստծո. բանաստեղծը պետք է վտարվեր տնից

Հաշվի առնելով մտավորականների կազմակերպած դրամահավաքը, ոստիկանները և «Անելիք բանկ» ՓԲԸ ներկայացուցիչը հավելյալ ժամանակ են տրամադրել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին։ Հիշեցնենք, որ բանաստեղծին մինչև հոկտեմբերի 27-ը ժամանակ էր տրված տունը ազատելու համար: Մեր ժամանակների քայլող դասականը բանկի և խաբեության «զոհ» էր դարձել: «Ես ուժեղ եմ ինձ շրջապատող մարդկանցով: Փառք Աստծո լուծումը չուշացավ», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծը: […]

«Կամպյուտերչիկի» ցուցմունքը. Սեֆիլյանի և մյուսների գործ

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասոթյան դատարանում այսօր ներկայացվեց վկա Երեմ Խոնդկարյանի նախաքննական ցուցմունքը։ Նշենք, որ նա գտնվում է Ռուսաստանի դաշնությունում եւ այդ պատճառով նախորդ նիստում դատարանը որոշել էր ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը։ Ըստ նախաքննական ցուցմունքի՝ 42–ամյա Երեմ Խոնդկարյանը ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է դեռեւս 2011 թվականից։ Նա «Սարդարապատ»  շարժման գրասենյակում աշխատել է որպես համակարգչի մասնագետ,իր խոսքով` […]

Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով հորատանցողը տեղում մահացել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի […]

Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների […]

Կատարվել է առանձնապես խոշոր չափերի գողություն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու […]

Սեֆիլյանի գործով դատարան կհրավիրվի՞ «Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց որոշ անձանց որպես վկա հարցաքննել: Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի