27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՌԴ-ում հայ կինը գնչուհուն 7 միլիոն ռուբլի է տվել՝ իր վրայից «չար աչքը» հանելու համար

Չելյաբինսկում խաբեբա-գնչուհին հայ կնոջից 7 միլիոն ռուբլի է կորզել։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը պարզել է, որ 2016-ի դեկտեմբերին 35-ամյա գնչուհին Չուրիլովո գյուղում զբոսնելիս մոտեցել է տեղաբնակ մի հայուհու ու ասել, որ նրա վրա «աչք կա», ինքը կարող է հանել այն մեծ գումարի դիմաց, գրում է newsru.com-ը։

Գնչուհուն մի քանի սեանսների ժամանակ հայ կինը նրան 45 հազար ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս է տվել, 1 կգ քաշով զարդեր, որոնք գնահատվում են 1 մլն 925 հազար 490 ռուբլի։  Բացի այդ, հայուհին գնչուհուն 5․1 մլն ռուբլի է հանձնել, որոնք վերցրել էր իր ազգականի տանից, առանց նրա գիտության։

Այդ մասին ասել է շրջանային դատախազության ներկայացուցիչ Նատալյա Մամաեւան։

 7 մլն ռուբլով գնչուհին բնակարան եւ հողատարածք էր գնել Սվերդլովի մարզում ու կահավորել այն։

Երբ նրա խարդախությունը բացահայտվել էր, գնչուհին տունը գրանցել էր տուժած հայ կնոջ ազգականի անունով, որին պատկանում էին գողացած 5 մլն ռուբլին։

Այժմ գնչուհուն 10 տարվա ազատազրկում է սպառնում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ