19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը

Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են  հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:
 
Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:
 
Նշվում է, որ նման բան նախկինում ևս եղել է: Սակայն հասարակության կողմից միջադեպը մեծ քննադատության արաժանանալուց հետո երգչի անունը կրող նոր ցուցանակ էր տեղադրվել:

Արամ Տիգրանը հայտնի հայազգի երգիչ և երաժիշտ։ Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը, երգել է երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։
Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։
Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:
Մահացել է Աթենքում 2009 թ.-ին Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ