28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում». Խանդոյանը` դատախազին

Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին  դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ  մեկնարկեց «Սասնա ծռեր-3» դատական նիստը:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ թեժ իրավիճակ առաջացավ:

Պետական մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում: Ձեր նման ողորմելի թափթփուկների պատճառով է…»:  

Դատավորը մի քանի անգամ հորդորեց Արայիկ Խանդոյանին ըստ էության խոսել, նույնիսկ նրա պաշտպանին խնդրեց լռեցնել իր պաշտպանյալին: Արայիկ Խանդոյանը, սակայն, շարունակում էր խոսել, դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նա չի կարող լարվածություն ստեղծել դատարանում:

Պավել Մանուկյանը խնդրեց տասը րոպե ընդմիջում հայտարարել: Դատավորը համաձայնվեց եւ ընդմիջում հայտարարվեց:

Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ