Ենթադրում եմ՝ համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն. Մուկուչյան
«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից:
«Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործեն 800-ից ավել սարքավորւմներ, որոնց միջոցով կլինի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակն է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրական գործըթացներում կիրառված սաքարվորումներն ամբողջ ծավալով կատարել են ԸՕ-ով սահմանված խնդիրները: ԿԸՀ նախագահը նշեց, որ ընտրական տեղամասեր լինելու են բոլոր բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ընդգրկված են բնակավայրեր, որոնք մեկը մյուսից բավականին հեռու են գտնվում: Հարցին՝ ակտի՞վ կանցնեն ՏԻՄ-ընտրությունները, Մուկուչյանը պատասխանեց, թե կան համյանքեր, որտեղ ղեկավարի ընտրությանը մասնակցում է միայն մեկ թեկնածու և հակառակը՝ կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի համար 3-ից ավել թեկնածուներ են մասնակցում.
«Սա ենթադրում է, որ բավականին ակտիվություն կլինի: Միաժամանակ, պետք է նկատել, որ շատ են եղել առաջադրումներն ավագանու անդամի թեկնածուների հետ կապված՝ մոտ 900 հարյուր թեկնածու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի իր էլեկտորատը: Ենթադրում եմ՝ համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն»: