28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրավական անհեթեթություն է. ՄԻՊ-ը՝ իր հնարավոր պաշտոնազրկումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական անհեթեթություն որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե հաջորդ տարի ինքը պաշտոնանկ է արվելու: Նշենք, որ մամուլում օրեր առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ իշխանությունները Արման Թաթոյանին պաշտոնանկ են անելու այն  պատճառով, որ նրան չհաջողվեց լավ խաղալ իր դերը եւ շատ կարճ ժամանակահատ­վածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունք­ների պաշտպանի կոչմանը:

Դիտարկմանը, որ ոչ մի պաշտպան մինչև պաշտոնավարման վերջ չի մնացել, նա արձագանքեց. «ՄԻՊն աշխատում է անկախության ու թափանցիկության ամենաբարձր աստիճանով: Գնահատականներն ըստ ոլորտների ու ռեսուրսների հնարավորությամբ ուժեղացված են: Հիմա կոնկրետ արտահերթ  զեկույց ենք հրապարակելու, որ կարծում եմ խիստ է, որովհետև խնդիրներ ենք հայտնաբերել՝ սկսած զսպման կամ հարկադրանքի միջոցների սահմանված չափանիշներին անհամապատասխանեցումից մինչև գերբնակեցում, ժամկետանց դեղորայքներ և այլն: Մեկ ամիս դա կլինի, մինչև տարվա վերջ էլի արտահերթ զեկույցներ, կարծում եմ, կլինեն»:

Նա նշեց, որ հաճախ այս արտահերթ զեկույցների հիման վրա օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, Սահմանադրական դատարան էլ են ներկայացնում դիմումներ: «Լիարժեք ծավալով աշխատանքը տանում ենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ