19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մյուս տարի պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա»

 ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ մյուս տարի պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա այդ մասին: «Դա ենթադրում է առանձին աշխատակազմ ու աշխատողների աշխատավարձ:  Արդյոք պետք է ենթադրել, որ պահուստային ֆոնդից է արվելու, այսինքն՝ պլանավորված էլ չի»,-հարցրեց Թովասյանը: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ այս պահին չի հիշում՝ նախատեսվում է, թե ոչ, բայց կարող է ասել, որ եթե օրենսդրության պահանջ լիներ, վստահաբար նախատեսված կլիներ: «Եթե այս պահին օրենդրությունը նախատեսեր այսպիսի մարմին, կնախատեսեինք, օրինակ հիմա էթիկայի հանաձնաժողովի համար նախատեսել ենք հատկացումներ, մենք օենսդրությամբ ենք առաջնորդվում»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը նկատեց, թե Սահմանադրությամբ է նախատեսվում, որ Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորվի: «Այն ձևավորվելու է Նախագահի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ և սկսելու է գործել Նախագահի լիազորություններից մեկ ամիս հետո, այսինքն՝ Սահմանդրությունն է այդ մարմինը նախատեսել»,-ասաց Թովմասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ