28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դեղեր ձեռք բերելու համար ՔԿՀ-ներին կտրամադրվի 150 մլն դրամ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց հիմանական փոփոխություները, որոնք նախատեսված են այս տարվա բյուջեով: Ըստ նրա, նախևառաջայդ փոփոխությունները պրոբացիոն ծառայությանն են վերաբերում: «Ծրագիրը ներդնելիս մենք ենթադրում էինք, որ պրոբացիոն ծառայողների թիվը հասնելու է 210-220-ի, բայց այս պահին 77 աշխատող ունեն: Այս տարի կատարում ենք հերթական քայլը՝ ծառայողների թիվն ավելացնելով 35 հաստիքով՝ ապահովելով նաև պահանջվող տեխնիական միջոցները»,-ասաց նա և նշեց, թե իհարկե ծրագրով շատ աշխատող է պահանջվում, բայց այս պահին բավարար է կատարելու հաջորդ քայլը:

Հաջորդը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը: «Անձնակազմում կա տասը հաստիք, նախատեսում ենք ավելացնել ևս երեքը», – նշեց նա։ Նախարարի խոսքով՝ իրականացվելու են նաև կարևոր փոփոխություններ քրեակատարողական հիմնարկներում: «Խիստ անբավարար էր դեղամիջոցների ապահովումը: Կառավարությունը վերջին 8 տարիների ընացքում էապես փոխում է դեղերին ուղղված գումարի չափը: Նախորդ ութ տարիներին 40 մլն դրամ է տրամադրվել, այս տարի առաջին անգամ կհատկացվի 150 մլն դրամ: Սա առաջին էական ծախսն է»:

Նախարարն ասաց, որ նախորդ 8 տարիներին 40 մլն դրամ է տրամադրվել, այս տարի առաջին անագամ կհատկացվի 150 մլն դրամ: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչպես է, երբ պրոբացիոն ծառայության ծրագիրը ներդնումն էին, նախատեսում էին, որ դատապարտյալների թվի նվազում կլինի: «Եթե 2018թ-ին ամբողջությամբ գործի, կտեսնե՞նք նվազում»,-հարցրեց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսօր էլ որոշակի նվազում կարող են տեսնել, բայց էական փոփոխությունները կնշմարվեն  5-7 տարիների ընթաքցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ