15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անարդար է, որ մի մարզում ՄԻՊ գրասենյակ կա, մյուսում՝ ոչ

Ես համար մեկ շահագրգռված անձն եմ, որ ներկայացվածություն լինի բոլոր մարզերում. այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի դիտարկանը, թե անարդար է, որ մեկ մարզում ՄԻՊ-ը գրասենյակ ունի, մյուսում՝ ոչ: «Ինձ համար կարևոր սկզբունքն այն է, որ մարզային ներկայացուցիչը հստակ տիրապետի, թե ինչ խնդիրներ կան տվյալ մարզում մարդու իրավոնքների հետ կապված»:

Նա նշեց, որ փորձում են այնպես անել, որ գոնե տվյալ մարզոմ եղած գրասենյակը նաև հարևան մարզի խնդիրներով զբաղվի: «Այս փուլում փորձում ենք ուժեղացնել եղած գրասենյակները: Այն մարզերում հատկապես ուժեղացում արեցինք, որտեղ կան մեծ թվով ՔԿՀ-ներ, հոգեբուժական հաստատություններ և այլն: Բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է գոնե Տավուշի և Լոռու մարզերում ունենալ բաժիններ: Այս պահին ըստ հնարավորությունների շարժվում ենք առաջ»:

ՄԻ պաշտպանն ասաց, որ գրասենյակների բացակայության գլխավոր խնդիրը առաջին հերթին ֆինանսական է, սակայն կա նաև կադրային խնդիր: Արման Թաթոյանի խոսքով՝  եղած գրասենյակների պահպանման ծախսերն են փորձում կրճատել, օրինակ գտնել պետական կառույցների շենքեր, որտեղ կարող են գործել գրասենյակները և այդպես գոնե տարածքի վարձ տալուց ազատվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ