28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտանեկան բռնության օրենքի վերաբերյալ մտահոգությունները կփարատվեն

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, հստակեցվում են ձևակերպումները.  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ և, բնականաբար այս օրենքը, քանի որ արժանացավ բավականին բուռն արձագանքի նաև հանրության կողմից, ապա յուրաքանչյուր բառ և յուրաքանչյուր տառ փորձվեց մեկնաբանել և մեկնաբանել երբեմն ոչ ողջամիտ:

Բայց օրենքի հիմքը հետևյալն է` օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ: Օրինակ` այս օրենքում նշված էր հետևյալ ձևակերպումը` անձին ազատությունից ապօրինի զրկելը, և տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ եթե երեխային թույլ չենք տալիս տանից դուրս գալ, արդյոք սա անձին ազատությունից ապօրինի զրկել չէ և այլն, և երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Բնական է, եթե այդ աստիճան տարածական մեկնաբանվեին նորմերը, իհարկե, աբսուրդ կլիներ օրենքը, և կարելի էր ասել նման մեկնաբանության դեպքում օրենքին ոչ մի դեպքում չի կարելի քվեարկել: Ցավոք սրտի, մենք հայտնվեցինք նման իրավիճակում»,- ասաց Դ.Հարությունյանը: 

Եվ քանի որ առկա են մտահոգություններ, ըստ նախարարի,  այժմ որոշակի աշխատանք են կատարում և փորձում են հստակեցնելով ձևակերպումները փարատել կասկածները: Թե ինչո՞ւ համար է պետք նոր օրենք, եթե նույն դրույթները կան քր.օրենսգրքում, Դ.Հարությունյանը նշեց, որ այս օրենքի և քրեական օրենքի նպատակներն այլ են. «Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքինը` կանխարգելել հետագա զարգացումը, խորացումը և սրացումը, և երկրորդը` պաշտպանությունը զոհի: Զոհի պաշտպանությունը ոչ պակաս կարևոր խնդիր է, քանի մեղավորին պատժելը»: Նախարարը վստահեցրեց, որ օրենքի դրույթներն էապես չեն փոխվելու, պարզապես հստակեցվելու են: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ում բազմաթիվ օրենքների` դատական, ընտրական և այլ, քննարկումները բավականին բուռն են եղել, և դա խոսում է առողջ մթնոլորտի մասին: 

Անդրադառնալով Հանրապետական խմբակցության պատգամավորների մտահոգություններին՝ Հարությունյանն ասաց, որ հարգում է յուրաքանչյուրի սեփական կարծիքը,  կատարված փոփոխությունները կներկայացնի գործընկերներին, որից հետո հայտնի կդառնա՝ փարատվե՞լ են նրանց մտահոգությունները, թե՞ ոչ։

Նախարարը պնդեց, որ օրինագիծը շրջանառությունից դուրս չի հանվի։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ